«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների Լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ նեապոլիտանական ակումբի հանդիպման նախօրեին պատմել է, թե «Լոս Բլանկոսում» երբևէ խաղացած ֆուտբոլիստներից ովքեր են իր կուռքերը։
«Կարող եմ Գուտիի և Կրիշտիանու Ռոնալդուի անունները տալ։ Ես նայում էի նրանց և փորձում էի նմանակել նրանց խաղը, նրանց հնարքները, նրանց հարվածները: Նրանք ոգեշնչեցին ինձ»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ «Նապոլին» այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կխաղա «Ռեալի» հետ։ Խաղը կմեկնարկի 23:00-ին։