«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը խոսել է թիմի խաղային մարզավիճակի մասին։
«Մենք շատ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ ունենք: Բացակայում են Սերժ Գնաբրին, Մատիաս դե Լիխտը և Մանուել Նոյերը: Մենք մեզ պատրաստ ենք զգում: Կարծում եմ, որ մենք լավ մարզավիճակում ենք:
Զեյնը ֆիզիկապես շատ ուժեղ է։ Հետևողականության աստիճանը, որով նա հանդես է գալիս, տպավորիչ է։ Նա քաղում է իր քրտնաջան աշխատանքի պտուղները: Նա նախկինում էլ է ցույց տվել, թե ինչի է ընդունակ։ Այս պահին նա դա անում է երեք օրը մեկ, ինչը մեզ համար հիանալի է։ Նաև այն ժամանակ, երբ ամեն ինչ այնքան էլ ճիշտ չի ընթանում, նա ցույց է տալիս, որ ունի բացառիկ որակներ: Նա խաղում է վարակիչ երջանկությամբ։ Դուք ցանկանում եք խաղալ նրա հետ: Հուսով եմ՝ սա երկար կտևի»,- Կիմմիխի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում արտագնա խաղում կխաղա «Կոպենհագենի» հետ։ Առաջին խաղում Թոմաս Տուխելի թիմը 4։3 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։