Խորխե Մաս. ««Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ»

«Ինտեր Մայամիի» նախագահ և համասեփականատեր Խորխե Մասն ասել է, որ իր ակումբը ցանկանում է ընկերական խաղ անցկացնել «Բարսելոնայի» հետ, որպեսզի Լիոնել Մեսսիին հնարավորություն տա հրաժեշտ տալ իր նախկին թիմին։

«Ես միշտ երազել եմ Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին, չնայած բոլորն ինձ խելագար էին անվանում: 2019 թվականին մենք հանդիպեցինք Խորխե Մեսսիի հետ։ Դեյվիդ Բեքհեմի հետ մենք նրան երեք ժամ բացատրեցինք մեր ծրագիրը։

Ես ասացի, որ ԱՄՆ-ի ֆուտբոլի պատմությունը կապված է երեք ամսաթվերի հետ՝ Պելեի ժամանումը 1972 թվականին, Բեքհեմի ժամանումը Լոս Անջելես, Մեսսիի ժամանումը Մայամի։ Ես Խորխեի հետ կապ եմ պահպանել 4,5 տարի և երբեք չեմ կորցրել հավատը։

Մեսսին դժգոհ էր այն բանից, թե ինչպես ստացվեց իր հեռանալը «Բարսելոնայից»: Նա չհասցրեց հրաժեշտ տալ «Բարսելոնային»։ Հանգամանքները նրա օգտին չէին։ Ես նրան խոստացա, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորություն տամ փակելու այս հարցը։ «Ինտեր Մայամին» հատուկ հանդիպում կանցկացնի դրա համար»,- Մասին է մեջբերում Marca-ն։