Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել 19-ամյա անգլիացի վինգեր Ջեյմի Բայնո-Գիտենսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանագիր են ստորագրել մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
«Ես հպարտ եմ, որ ակումբն ինձ հնարավորություն է տալիս երկարաժամկետ պայմանագիր կնքել։ Ես միշտ հավատ էի զգում իմ հանդեպ, նույնիսկ երբ վնասվածքի պատճառով շարքից դուրս էի մնացել: Ես ինձ հարմարավետ եմ զգում այս թիմում, այս քաղաքում, այս մարզադաշտում։ Ես ցանկանում եմ հաջորդ քայլն անել իմ ակումբի հետ և ցանկանում եմ օգնել իմ թիմին գոլեր խփել և նվաճել գավաթներ»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bumblebees-ի մամուլի ծառայությունը։
Բայնո-Գիտենսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նախորդ մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 14 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի «Բորուսիա» հնարավոր տեղափոխության մասին։