Ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը խոսել է Անգլիայի ընթացիկ առաջնության չեմպիոնության համար Լոնդոնի «Արսենալի» հնարավոր պայքարի մասին։
«Վստահ եմ, որ այս մրցաշրջանում «Արսենալը» կհաղթի առաջնությունը։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը թրեբլից հետո զգացողություններն ահռելի էին: Բայց մենք չենք կարող դուրս թողնել «Սիթիին», – նշել է Նևիլը Sky Sports-ին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արսենալը» երկար ժամանակ գլխավորում էր Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն ավարտից մի քանի տուր առաջ կորցրեց առաջին տեղը և չեմպիոնական տիտղոսը նվաճեց «Մանչեսթեր Սիթին»։