Ֆրենկ Լեմպարդ․ ««Էվերթոնում» ես ցանկանում էի գնել նրան»

Անգլիացի մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ ցանկանում էր գնել «Չելսիի» վինգեր Միխայլո Մուդրիկին, երբ նա գլխավորում էր «Էվերթոնը»:

«Ես շատ տեսանյութեր եմ դիտել։ «Էվերթոնում» ես ցանկանում էի գնել նրան։ Հավանաբար, այդ ժամանակ նման բան չէր լինի, իսկ հետո նա տեղափոխվեց «Չելսի», – Թվիթերի իր էջում Լեմպարդի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Գրաունդսը։

Լեմպարդը գլխավորել է «Էվերթոնը» 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարը։ Մուդրիկը «Չելսի» է տեղափոխվել այս տարվա սկզբին «Շախտյորից» 70 + 30 միլիոն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրենկ Լեմպարդը կարող է դառնալ ֆրանսիական «Լիոնի» մարզիչը։ Ակումբն այս աշխատանքի հավակնորդ դիտարկում է մասնագետի։ Նշվում է, որ ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորը համակրանք ունի Լեմպարդի նկատմամբ։