Ֆրենկ Լեմպարդը կարող է շոտլանդական ակումբ գլխավորել

Ֆրենկ Լեմպարդը կարող է դառնալ «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչը։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 45-ամյա մասնագետը ընդգրկվել է թեկնածուների ցուցակում և բաց է շոտլանդական ակումբի հետ բանակցությունների համար։

Լեմպարդը մի քանի ամիս է՝ առանց աշխատանքի է։ 2022/23 մրցաշրջանի վերջում նա հեռացավ «Չելսիից», որը երկրորդ անգամ գլխավորեց ապրիլի սկզբին՝ ժամանակավոր հիմունքներով։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեյնջերսը» կարող է գլխավորել «Չելսիի» մեկ այլ նախկին մարզիչ՝ Գրեհեմ Փոթերը։