Ֆլորենտինո Պերեսը մեղադրվում է մրցավարներին կաշառք տալու մեջ

Ոստիկանության նախկին կոմիսար Խոսե Վիլյառեխոն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին մեղադրել է մրցավարներին կաշառք տալու մեջ։

Նախկին աշխատակիցը նման հայտարարություն է արել կատալոնական RAC1 ռադիոկայանի եթերում։ Ըստ Վիլյառեխոյի՝ Պերեսը սկսել է կաշառել մրցավարներին դեռևս «Բարսելոնայից» առաջ: Մադրիդյան ակումբը շտապել է պաշտոնական հայտարարություն տարածել։

Դրանում ասվում է, որ «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարգադրել է դատական ​​գործ հարուցել Վիլյառեխոյի դեմ՝ կեղծ մեղադրանքների համար: