Տարեսկզբից խփած գոլերի քանակով «Ֆիորենտինան» զիջում է ընդամենը երկու թիմի

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Կալյարիին» (3:0): Այսպիսով, 2023 թվականին բոլոր մրցաշարերում թիմն ունի 83 գոլ։

Տարեսկզբից խփած գոլերի քանակով «Ֆիորենտինան» զբաղեցնում է երրորդ տեղը թոփ 5 առաջնությունների ակումբների շարքում։ Ավելի շատ կարողացել են խփել միայն «Մանչեսթեր Սիթին» (109 գոլ) և «Ռեալը» (92):

Թոփ 5 լիգաների թոփ 5 ակումբները խփած գոլերի քանակով հետևյալն են.

1. «Մանչեսթեր Սիթի» – 109,

2. «Ռեալ Մադրիդ» – 92,

3. «Ֆիորենտինա» – 83,

4. «Մանչեսթեր Յունայթեդ» – 81,

5. «Բավարիա» – 80։