Դեկուն մտադիր չէ թիմ հրավիրել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մտադիր չէ թիմ հրավիրել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Դեկուն կարծում է, որ «Բարսելոնան» արդեն բավականաչափ փորձառու ֆուտբոլիստներ ունի, ուստի թիմը նոր վետերանների կարիք չունի։ Նշվում է, որ այս որոշման պատճառներից մեկն էլ ֆինանսական բաղադրիչն է, քանի որ 30+ ֆուտբոլիստներն այլևս չեն կարողանա շահութաբեր վաճառվել ապագայում։

Ավելացնենք, որ ներկայումս «Բարսելոնան» ունի 30 տարեկանից բարձր յոթ ֆուտբոլիստ։