«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուպը կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բավարիայի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Մենք պետք է հանդիպենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ: Հաղթանակը հիանալի արդյունք կլիներ, ոչ-ոքին՝ լավ արդյունք։ Բայց մենք հասկանում ենք, որ նույնիսկ լավ խաղի դեպքում կարող ենք պարտվել։
Ես ծրագիր ունեմ եւ հուսով եմ, որ այն կաշխատի»,- Նեյստրուպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։