«Չելսին» 150-րդ հաղթանակը տարավ լոնդոնյան դերբիներում

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, «Չելսին» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին» Անգլիայի առաջնության 7-րդ տուրում։

Այս հաղթանակը «Չելսիի» համար 150-րդն էր լոնդոնյան դերբիում՝ երկրորդը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ: Ռեկորդը պատկանում է «Արսենալին»։ Նա ունի 151 հաղթանակ։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանին Լոնդոնից մասնակցում են վեց ակումբներ՝ «Չելսին», «Արսենալը», «Թոթենհեմը», «Քրիսթալ Փելասը», «Վեսթ Հեմը» և «Բրենտֆորդը»։

«Չեսլին» Պրեմիեր Լիգայի յոթ տուրից հետո ութ միավորով 11-րդ տեղում է (երկու հաղթանակ, երկու ոչ-ոքի և երեք պարտություն): Առաջնությունը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (18 միավոր):