Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեդ Բուլ Զալցբուրգը» տանը ընդունել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադին»։
Իմանոլ Ալգուասիլի սաները կարողացան վսատհ հաղթանակի հասնել ավստրիական թիմի նկատմամբ։
Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոսյեդադը» բարձրացավ առաջին հորիզոնական՝ վաստակելով 4 միավոր։ «Ռեդ Բուլ Զալցբուրգը» այս պահին երկրորդն է՝ 3 միավորով։
Չեմպիոնների Լիգա․
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Ռեալ Սոսյեդադ» 0:2 (0:2)
1:0 Միկել Օյարսաբալ 7
2:0 Բրայս Մենդես 27
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Ունիոնը» սեփական հարկի վերջին րոպեին ընդունած գնդակի պատճառով պարտվեց «Բրագային» (2:3)։
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման տեսությունը՝ ստորև։