Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է «Նապոլիի» հարձակվողներ Վիկտոր Օսիմհենի ու Խվիչա Կվարացխելիայի մասին։
«Նրանք շատ լավ հարձակվողներ են, ովքեր իսկապես հիանալի աչքի ընկան անցյալ տարի, նրանք ցույց տվեցին իրենց որակը և ցույց տվեցին, որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Նրանք զարմանալի տաղանդ ունեն՝ տարբեր հատկանիշներով։ Կվարացխելիան մեկը մեկի դեմ շատ ուժեղ է, իսկ Օսիմհենը շատ վտանգավոր է բոլոր դիրքերում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Օսիմհենը բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։