Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Նապոլի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման նախօրեին Նեապոլում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի որոշ հատվածներում բնակիչները ցնցումներ են զգացել, ինչի պատճառով որոշ անհանգստացած մարդիկ նույնիսկ փողոց են դուրս եկել։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Ֆլեգրյան դաշտերում՝ հրաբխի կալդերայում, որը գտնվում է քաղաքից 9 կմ հյուսիս։ Երկրաշարժի էպիկենտրոնում գրանցվել է 4 բալ ուժգնություն։
Հաղորդվում է նաեւ, որ Նեապոլի կենտրոնում, որտեղ ներկա են եղել Մադրիդի «Ռեալի» երկրպագուները, միջադեպը չի նկատվել։