«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան մտադիր է հիմնական խաղացող դառնալ Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Այս պահին 22-ամյա խաղացողը նշանակված չէ ազգային թիմում։
«Փաստն այն է, որ այժմ ես պահեստային ֆուտբոլիստ եմ Ֆրանսիայի հավաքականում։ Ինձ պետք է պայքարել մեկնարկային կազմում տեղի համար, իսկ դրա համար պետք կլինի էլ ավելի լավ հանդես գալ»,- ասել է Սալիբան Telefoot-ին տված հարցազրույցում:
Այս մրցաշրջանում պաշտպանը «Արսենալի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։