Տիտեն բավական երկար ժամանակ մարզչական աշխատանք չունի։ 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո մասնագետը լքել է Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնը։
Մոտ ապագայում Տիտեն կարող է վերադառնալ հայրենիք։ «Ֆլամենգոն» ցանկանում է նրան տեսնել թիմի ղեկին։ Սակայն 62-ամյա մասնագետի եւ ակումբի միջեւ դեռեւս համաձայնություն չկա։
Սոցցանցերում լրագրող Ռուդի Գալետտիի խոսքերով՝ «Ֆլամենգոն» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը, սակայն տարաձայնությունները պահպանվում են։ Եթե առաջիկա օրերին հարցը չլուծվի, ակումբը կանցնի այլ թեկնածուների։