Ռաֆայել Վարան. ««Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել Չեմպիոնների Լիգան»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարծիք է հայտնել, որ «մանկունիանցիները» բավականին փորձ ունեն Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» բավականին փորձ ունի Չեմպիոնների Լիգան հաղթելու համար։ Մրցաշարը բարդ է, ամեն մանրուք պետք է հաշվի առնել, բայց մենք ունենք բավականին բարձրակարգ կազ։

Բայց մենք պետք է որոշ բարելավումներ կատարենք: Մրցաշրջանի մեկնարկը այն չէր, ինչ մենք սպասում էինք, բայց ես դեռ հավատում եմ, որ մենք կարող ենք մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ»,- Վարանի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս պարտվեց «Բավարիային» (3:4), իսկ հոկտեմբերի 3-ին տանը կխաղա «Գալաթասարայի» հետ։