«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի երկու անընդմեջ պարտությունները։ «Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի խաղում պարտվել է «Նյուքասլին» (0:1), իսկ ԱՊԼ-ում «Վուլվերհեմփթոնին» (1:2)։
«Ամեն ինչ պատահում է։ Երբեմն մենք պարտվում ենք խաղերը մրցաշրջանի ընթացքում: Ես կասեի, որ մենք այդքան հաճախ չենք պարտվում, բայց դա տեղի է ունենում, այնպես որ հիմա մենք պարզապես կվերականգնենք դրանից, ուշադիր կվերլուծենք տեղի ունեցածը։ Բացի այդ, բացակայող խաղացողները շուտով կվերադառնան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Beanyman Sports-ը:
«Մանչեսթեր Սիթին» 18 միավորով Պրեմիեր Լիգայի առաջին տեղում է։