Մասիմիլիանո Ալեգրի․ «Մեզ բարդ հանդիպում է սպասվում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, թե ինչ է մտածում Ա Սերիայի 7-րդ տուրի «Ատալանտայի» հետ ոչ-ոքիի մասին (0:0)։

«Ես գոհ եմ խաղից, դժվար հանդիպում էր։ Մենք լավ 60 րոպե խաղացինք, այո, փոխանցումներով որոշ սխալներ թույլ տվեցինք և կարող էինք ավելի ուղղահայաց խաղալ, բայց տղաները ընդհանուր առմամբ լավ գործեցին:

Այժմ մենք մեկ շաբաթ ժամանակ ունենք «Տորինոյի» հետ դերբիին պատրաստվելու համար։ Մեզ բարդ հանդիպում է սպասվում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում SportMediaset-ը: