«Լացիոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Լուիս Ալբերտոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Իսպանացին «Լացիո» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2016 թվականին։
Ալբերտոն հռոմեացիների կազմում անցկացրել է 271 հանդիպում, դարձել 49 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ։