«Լիվերպուլը» կբողոքարկի Կուրտիս Ջոնսի կարմիր քարտը

Շաբաթ օրը «Լիվերպուլը» 2:1 հաշվով պարտվեց «Թոթենհեմին»։ Լոնդոնում կայացած խաղից հետո «մերսիսայդցիները» դժգոհ էին մրցավարությունից։

Մրցավարը սխալմամբ չհաշվեց թիմի գոլը, երբ հաշիվը 0:0 էր:

Յուրգեն Կլոպը նույնպես դժգոհ էր իր թիմի երկու ֆուտբոլիստների կարմիր քարտի որոշումներից։ Սոցցանցերում լրագրող Փոլ Ջոյսի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» բողոքարկելու է Կուրտիս Ջոնսի հեռացումը։

Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց կիսապաշտպանին VAR-ով դրվագի կրկնությունը դիտելուց հետո։