Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Լուկա Մոդրիչին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է Cadena Ser-ը։

Ըստ աղբյուրի՝ 38-ամյա խորվաթը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Ամերիկյան թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Մոդրիչին։

Այս ամառ Մոդրիչը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։