«Լայպցիգի» պաշտպան Վիլի Օրբանը կարող է երկարաձգել պայմանագիրը գերմանական թիմի հետ։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի առնվազն մինչև 2027 թվականը։ Նոր պայմանագրի մանրամասները կճշտվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Նշվում է, որ պաշտպանն ինքը շահագրգռված է շարունակել հանդես գալ «Ցլերի» կազմում:
Նախորդ մրցաշրջանում Օրբանը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը:
Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 10 մլն եվրո։