Ժոզե Մոուրինյոն նշել է, թե ինչի շնորհիվ է դարձել թոփ մարզիչ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր անխոհեմ լինելու մասին։ Պորտուգալացին խոսել է նաև այն տեխնիկաների մասին, որոնք օգնել են իրեն հաջողության հասնել որպես եվրոպական թոփ-ակումբների մարզիչ:

«Ինձ միշտ մեղադրում են անհամեստ լինելու մեջ։ Սրան պետք է համաձայնեմ։ Ես շատ սխրանքներ եմ կատարել, բայց «Պորտուի» հետ Չեմպիոնների Լիգան հաղթելը նույնիսկ սուպեր սխրանք է։ Այդ հաջողությունն ինձ համար բացեց աշխարհի բոլոր դռները։

Գաղտնիք չկա. դուք պետք է կարեկից լինեք ձեր թիմի նկատմամբ: Լինել կարեկցող նշանակում է լինել առաջին հերթին պահանջկոտ, բաց և ազնիվ:

Երբ ֆուտբոլիստն աշխատում է ինձ հետ, նա հասկանում է, որ ես ազնիվ եմ։ Սա հիանալի է դարձնում հարաբերությունները, և դուք ստանում եք լավագույնը յուրաքանչյուրից: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ»,- Twitter-ում Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան՝ 2003/2004 մրցաշրջանում «Պորտուի» և 2009/10 մրցաշրջանում՝ «Ինտերի» հետ։