Հայտնի է դարձել, թե վերադարձից հետո երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Լրագրող Գաստոն Էդյուլեի կարծիքով՝ Մեսսին հաստատ չի խաղա թիմի կազմում հոկտեմբերի 5-ին «Չիկագո Ֆայրի» դեմ կայանալիք խաղում։ Սպասվում է, որ արգենտինացին խաղադաշտ դուրս կգա հոկտեմբերի 8-ին՝ «Ցինցինատիի» դեմ խաղում։
Մեսսին վնասվածքի պատճառով բաց թողեց «Ինտեր Մայամիի» վերջին երեք խաղերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի բաց գավաթի եզրափակիչը, որը «Հերոնսները» պարտվեցին «Հյուսթոն Դինամոյին» (1:2)։