«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ. «Դիեգո Սիմեոնեն արագ նյարդայնանում և վրդովվում է»

«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում թիմերի խաղից առաջ կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին՝ հիշելով, թե ինչպես է արգենտինացին իրեն պահել երկու տարի առաջ ակումբների միջև ընկերական խաղի ժամանակ։

«Խաղի վերջում ես գնացի Սիմեոնեի մոտ, որպեսզի պատմեմ, թե որքան կրքոտ է նա նույնիսկ ընկերական խաղում: Բայց նա սխալ մեկնաբանեց իմ ժպիտը և հրեց ինձ։ Կարծում եմ, որ եթե մարդ չլիներ, մեծ խնդիրներ կունենար (ժպտում է)։ Սա շատ բան է ասում նրա մասին։ Նա արագ նյարդայնանում և վրդովվում է», – նշել է «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչը։