Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի նոր պայմանագրում ակումբի հետ կներառվի մեկ միլիարդ եվրո ազատման կետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագրի պաշտոնական հայտարարությունը սպասվում է այսօր՝ հոկտեմբերի 2-ին։ 16-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը:
16-ամյա Յամալը «Բարսելոնայի» սան է։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ 2023/24 մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 9 հանդիպման, որոնցում կատարել է 2 գոլային փոխանցում։