«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Անսու Ֆատիին՝ վարձակալությունից վերադառնալուց հետո

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում», ամռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 20-ամյա իսպանացուն վարձակալությունից վերադառնալուց հետո։

Այս մրցաշրջանում Ֆատին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։