Ալեքսիս Մաքալիսթերը կարող է որակազարկվել

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը կարող է որակազրկվել Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ խաղից հետո (1:2) իր մեկնաբանության համար։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Հիշեցնենք, որ «մերսիսայդցիները» հանդիպումն ավարտեցին ինը հոգով, իսկ Լուիս Դիասի գոլը, որը կարող էր առաջ տանել «կարմիրներին», սխալմամբ չհաշվվեց՝ ենթադրյալ խաղից դուրս վիճակի պատճառով։ Խաղից հետո «Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն հրապարակել է գրառում, որի տակ Մաքալիսթերը գրել է.

«Նորմա է, երբ ունես 12 հոգի»։

Ռոմերոն արագ արձագանքեց և ի պատասխան գրեց.

«Լացի՛ր տանը»: Ավելի ուշ Մաքալիսթերը ջնջեց իր մեկնաբանությունը։

Աղբյուրի համաձայն՝ FA-ն կարող է որակազրկել արգենտինացուն՝ մրցավարի որոշումը կասկածի տակ դնելու համար։

«Լիվերպուլը» կարող է տուգանվել նաև ֆուտբոլային ասոցիացիայի կողմից՝ մեկ խաղում հինգից ավելի դեղին քարտ ստանալուց հետո: