Չավին բլից ձևաչափով պատասխանել է մի քանի հարցերի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բլից ձևաչափով պատասխանել է մի քանի հարցերի։ Օրինակ՝ մարզչին խնդրել են մեկնաբանել խաղային պլանները։

«Մարտավարությո՞ւնը, թե՞ սխեման, որն ամենալավն է աշխատել։ Մի քանի տարբերակ ներկայացրինք ու դրանց մեծ մասն աշխատեց, հատկապես նախորդ տարվա մարտավարությունը կեղծ հարձակվող-կիսապաշտպանի հետ։

Մրցակիցների լավագույն սխեման։ «Ինտերը» և նրա 5-3-2։ Նրանք գրեթե հիանալի հանդես եկան»,- Չավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։