«Ինտեր Մայամին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծառայություններով, հայտնել է մադրիդցիների նախկին խաղացող Պրեդրագ Միյատովիչը։
«Մեսսին անձամբ շահագրգռված է այս հնարավորությամբ: Խորվաթիայում Մոդրիչը հանդիպեց Դեյվիդ Բեքհեմի հետ, որտեղ նրանք ճաշեցին»,- ասել է Միյատովիչը Carousel Deportivo-ին տված հարցազրույցում:
Այս ամառ 38-ամյա կիսապաշտպանը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։