Նիկո Ուիլյամսը հայտնվել է եվրոպական չորս ակումբների ուշադրության կենտրոնում

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը հայտնվել է մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են եվրոպական չորս ակումբներ։ Խոսքը կատալոնական «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի» և «Ասթոն Վիլայի» մասին է։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսն անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։