Լուկա Մոդրիչը 11 տարվա մեջ առաջին անգամ երկու հանդիպում անընդմեջ անցկացրել է պահեստայինների նստարանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Լա Լիգայում թիմի վերջին երկու խաղերում մնացել է պահեստայինների նստարանին։

Ինչպես հայտնում է Diario AS-ը, վերջին 11 տարիների ընթացքում խորվաթ կիսապաշտպանը երբեք երկու խաղ անընդմեջ բաց չի թողել, եթե վնասվածք չի ստացել կամ որակազրկվել։

38-ամյա Մոդրիչը «Ռեալի» հայտացուցակում էր «Լաս Պալմասի» ու «Ժիրոնայի» հետ հանդիպումներին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։