Հայտնի է դարձել, թե ինչպիսի առաջարկ է ստացել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Սաուդյան Արաբիայից։
Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը նշել էր, որ ամռանը հրաժարվել է ֆուտբոլի պատմության ամենախենթ առաջարկից:
Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ Մոուրինյոյին առաջարկել են մինչև 2025 թվականը պայմանագիր կնքել «Ալ-Ահլիում»՝ տարեկան 48 միլիոն եվրո աշխատավարձով։
Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկում «Ռոման» վեց խաղում միայն մեկ հաղթանակ տարավ և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։