Կառլո Անչելոտտի. ««Ժիրոնան» լավ ֆուտբոլ է ցուցադրում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 8-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0): Մասնագետը կարծում է, որ իր թիմը ուժեղ և վստահ հանդիպում անցկացրեց, ինչպես նաև գովաբանեց մրցակցին։

««Ժիրոնան լավ ֆուտբոլ է ցուցադրում: Մենք նրան խնդիրներ առաջացրինք, երբ կարող էինք և վերահսկում էինք խաղը պաշտպանական փուլում: Հուսալիությունն այս հանդիպումներում ամենակարեւորն է։

Դեռ վաղ է խոսել առաջնորդության մասին, բայց մենք լավ արձագանքեցինք դերբիում պարտությունից հետո՝ խանդավառությամբ: Մենք գոհ ենք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում As-ը։

Մադրիդի «Ռեալը» 21 միավորով վերադարձավ Լա Լիգայի առաջին տեղ։ «Ժիրոնան» 19 միավորով նահանջել է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ: