«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պեդրո Նետոն կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացու համար պայքարում է «Արսենալը»: Լոնդոնցիները պատրաստ են ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այս մրցաշրջանում Նետոն անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։