«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0) մեկնաբանել է Բուկայո Սակայի ու Գաբրիել Ժեզուսի մարզավիճակը։ Այս խաղում Սական փոխարինվեց 76-րդ րոպեին ոտքի հարվածից հետո։
Արտետան հայտնել է, որ Սական և Ժեզուսը պետք է լրացուցիչ բժշկական հետազոտություններ անցնեն՝ ճշգրիտ ախտորոշում ստանալու համար:
«Արսենալը» Անգլիայի առաջնության 7 տուրից հետո 17 միավորով 3-րդ տեղում է։