«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեիրային կաշառք տալու մեջ կատալոնացիներին ուղղված մեղադրանքներից հետո։
«Հաջորդ շաբաթ Նեգրեյրայի մասին այլ նորություն կլինի, տասնհինգ օրից կլինի ևս մեկը, մեկուկես ամսից՝ ևս մեկը։ Դուք արդեն գիտեք իմ կարծիքն այդ հարցի վերաբերյալ։ Նայեք ցանկացած թերթի արխիվը և կտեսնեք։ Ես երբեք չեմ զգացել, որ մրցավարներն օգնում են «Բարսային»»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Դատարանի դիրքորոշման համաձայն՝ ոչ մի պաշտոնատար անձ իր պարտականությունների կատարման համար չպետք է լրացուցիչ վարձատրություն ստանա։ Եթե դատարանը ապացուցի «Բարսելոնայի» մեղավորությունը, ակումբը կարող է հեռացվել Լա Լիգայից և ուղարկել Սեգունդա դիվիզիոն՝ Իսպանիայի առաջնության երկրորդ ուժեղագույն դիվիզիոն, ինչպես նաև կասեցնել եվրոպական մրցաշարերին մասնակցելուց։