Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարող է պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ, հայտնում է Fichajes-ը։
24-ամյա նիգերիացու ապագան իտալական ակումբում լուրջ վտանգված է, քանի որ խաղացողը դժգոհ էր հումորային տեսանյութից և դիտարկում է «Նապոլիի» դեմ դատական հայցը։
Օսիմհենի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։