«Լիվերպուլի» սեփականատերերը վաճառել են ակումբի բաժնետոմսերը՝ մարելու կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ունեցած պարտքերը, հայտնում է մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է The Guardian-ը, Dynasty Equity ներդրումային ընկերությունը «Լիվերպուլից» գնել է 100-200 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերի փոքրամասնությունը:
Ակումբը վաճառքից ստացված հասույթը կօգտագործի նաև «Էնֆիլդը» ընդլայնելու, մարզումային կենտրոն կառուցելու և տրանսֆերները մարելու համար: