Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի «Լաս Պալմասի» դեմ խաղում կորցրեց երկու առաջատար պաշտպանների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
«Ալաբան վնասվածք ունի և չի խաղա «Ժիրոնայի» դեմ: Ռյուդիգերը կապտուկ ունի»,- հայտնում է իտալացի մասնագետ Football-Espana-ն։
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Լաս Պալմասի» նկատմամբ 2։0 հաշվով։
Յոթ տուրից հետո Կարռո Անչելոտտիի թիմը վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։