Մարկ Կուկուրելլան կարող է լքել «Չելսին»

Լոնդոնի «Չելսին» հունվարին պատրաստ կլինի լսել իր ձախ պաշտպան Մարկ Կուկուրելլայի վերաբերյալ առաջարկները: Լրագրող Ջեյմս Օլիի տեղեկություններով՝ լոնդոնյան թիմի ղեկավարությունը կցանկանային ազատվել իսպանացուց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր վարձավճարով հանձնել Կուկուրելային, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործարքը ձախողվեց։ Անձամբ ֆուտբոլիստը՝ նույնպես ցանկանում է հեռանալ, քանի որ խաղաժամանակ չի ստանում և ընդգրկված չէ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերում։

Կուկուրելլան «Չելսիում» խաղում է 2022 թվականի ամառից, երբ նա տեղափոխվեց «Բրայթոնից»։