Մանուել Նոյերը երկար ժամանակ անց առաջին անգամ մարզվեց թիմի հետ

Սեպտեմբերի 28-ին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը երկար ժամանակ անց առաջին անգամ մարզվեց թիմի հետ։

Ինչպես հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը, 37-ամյա դարպասապահն այսօր խաղընկերների հետ ավարտել է վարժությունների մի մասը։

«Հաճելի է թիմակիցներիս հետ խաղադաշտ վերադառնալը։ Ես իսկապես անհամբեր սպասում էի սրան», – ասել է Նոյերը։

Նոյերը 2022 թվականի դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալու ժամանակ կոտրել է ոտքը, և ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ սրունքի կոտրվածք։