«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ․ «Լավագույն ֆուտբոլիստները չեն տեղափոխվի «Չելսի»»

«Չելսիի» նախկին պաշտպան Ֆրենկ Լեբոեֆը քննադատել է ակումբին։

«Եկեք իրատես լինենք։ «Չելսին» միջին ակումբ է: Ֆուտբոլիստներ ներգրավելը դժվար կլինի, և Մբապպեի նման ֆուտբոլիստները չեն ցանկանա տեղափոխվել այնտեղ։ Խոշոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ Չեմպիոնների Լիգայում։ «Արսենալն» ուներ այս խնդիրը տարիներ շարունակ, ինչպես և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Լավագույն ֆուտբոլիստները չեն տեղափոխվի «Չելսի», քանի որ թիմը անկում է ապրում: Անհավանական է տեսնել, թե ինչ է դարձել «Չելսին» Չեմպիոնների Լիգայում հաղթելուց ընդամենը երկու տարի անց։ Ես ոչինչ չունեմ Թոդ Բոելիի դեմ, բայց նրանք պետք է արագ ինչ-որ բան փոխեն, հակառակ դեպքում նրանք կսպանեն ակումբին»,- Լեբոեֆի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Չելսին» 6 տուրից հետո 5 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ Անցած մրցաշրջանը լոնդոնցիներն ավարտեցին 12-րդ հորիզոնականը՝ 7 տարվա մեջ առաջին անգամ բաց թողնելով եվրոպական մրցաշարերը։