«Բարսելոնան» ներկայացրել է ֆինանսական տարվա արդյունքները։
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, իսպանական ակումբի մաքուր շահույթը հարկերից հետո կազմել է 304 մլն եվրո։ Արդյունքն ավելի բարձր էր, քան հաստատված էր նախորդ մրցաշրջանի բյուջեով։ 2022/23 մրցաշրջանում «Բարսելոնան» ստացել է 1,259 մլրդ եվրո համախմբված գործառնական շահույթ՝ 1,165 մլրդ եվրո գործառնական ծախսերով։
Նշվում է, որ «Բարսելոնան» ռեկորդային գործառնական արդյունքներ է գրանցել առևտրային և օբյեկտների կառավարման ոլորտներում: Ակումբը բարելավումներ է կատարել իր գործունեության բոլոր ոլորտներում՝ դրանցից յուրաքանչյուրում գրանցելով սպասվածից բարձր ցուցանիշներ։
Առևտրային մակարդակում ակումբը հասել է ռեկորդային ցուցանիշների՝ 351 միլիոն եվրո եկամուտով (+43% նախորդ տարվա համեմատ): Հովանավորության եկամուտները գրեթե հասել են 200 միլիոն եվրոյի, իսկ Barça Stores-ում վաճառքը կազմել է 100 միլիոն եվրո, ինչը նույնպես բացարձակ ռեկորդ է։