Չավի․ «Ինձ դուր է գալիս նրա խաղը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի խաղը, ում գոլը կատալոնացիներին ոչ-ոքի է բերել «Մալյորկայի» հետ խաղում (2:2):

20-ամյա խաղացողը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին, իսկ 5 րոպե անց գոլի հեղինակ է դարձել:

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում Ֆերմինը: Նա նպատակասլաց և դինամիկ խաղացող է, ով կարող է մեզ շատ օգուտներ բերել: Նա շատ օգնեց թիմին իր գոլով»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Լոպեսի համար սա երրորդ հանդիպումն է Լա Լիգայում այս մրցաշրջանում և առաջին գոլը թիմի համար։