Վիտոր Ռոկեն հաջորդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» մարզաշապիկով

«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն ապագայում դժվար թե հանդես գա Բրազիլիայի հավաքականում։

Հարձակվողը վերջերս վնասվածք էր ստացել, որի պատճառով բաց կթողնի մոտ երեք ամիս։ Sport-ի տեղեկություններով՝ Ռոկեն հաջորդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» մարզաշապիկով։

Կատալոնական ակումբը ֆուտբոլիստին տեղեկացրել է, որ հունվարին նրա գրանցման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Ռոկեն իր տեղափոխությունը «Բարսելոնա» պաշտոնապես հայտարարեց անցյալ ամառ:

Սպասվում էր, որ նա թիմին կմիանա 2024 թվականի հունիսին, սակայն «Բլաուգրանայի» ղեկավարությանը հաջողվեց բրազիլացու ժամանումը տեղափոխել ավելի վաղ ժամկետ։