«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը խոսել է մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերի առողջական վիճակի մասին, ով երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։
«Մանուելի վերադարձը մոտ է: Դա կարող է ընդամենը օրերի հարց լինել։ Իհարկե, պետք է զգույշ լինել, նա երկար ժամանակ բաց թողեց։ Այս փուլում կարևոր է ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը:
Հուսով եմ, որ առաջիկա մի քանի օրերին կամ հաջորդ շաբաթ նա կվերադառնա խաղադաշտ և կմարզվի թիմի հետ»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում T-Online-ը: