TikTok-ի սկանդալի ֆոնին, որտեղ «Նապոլին» ծաղրում էր Վիկտոր Օսիմենին 11 մետրանոցը չիրացնելու համար, նիգերիացի ֆուտբոլիստը տրամադրված է լքել ակումբը:
Նշվում ր, որ Օսիմհենն առաջին իսկ հնարավորության դեպքում կլքի «Նապոլին»։ Ֆուտբոլիստին արդեն կապում են Մադրիդի «Ռեալի» հետ: Այնուամենայնիվ, Վիկտորն այլ տարբերակներ կունենա։
Ինչպես հայտնում է Daily Mail-ն իր էջերում, Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Օսիմհենի նկատմամբ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրանք կփորձեն ձեռք բերել նիգերիացուն։
Վիկտոր Օսիմհենը Transfermarkt պորտալի փորձագետների կողմից գնահատվում է 120 միլիոն եվրո: